Չգնահատեցիր իմ գոյությունը,
Այժմ կգնահատես բացակայությունս,
Չգնահատեցիր էությունս,
Այժմ ստիպված ես գնահատել մենությունդ,
Չգնահատեցիր բառերս,
Այժմ կգնահատես կորած լռությունը...
Ու այդպես էլ չսովորեցիր գնահատել...
Մարդիկ երբեք չեն գնահատում այն, ինչ ունեն, երբեք չեն բավարարվում, միայն դատում են, մեղադրում ու փնտրում, փնտրում փնովելու արժանի գեթ բիծ...
Դու էլ մյուսների նման չգնահատեցիր գոյությունս,
Ու նկատեցիր լոկ մենությունդ...
Հիշողությունդ թարմացավ միայն լքված լինելու խոր գիտակցումից...Ես քեզ համար այն էի, ինչի համար շատերը քեզ նախանձով նկատեցին, քեզ լոկ դիմացինի նախանձն էր պետք... Այդպես էլ չհասկացար, որ պետք է դառնալ ավելի լավը օր օրի, ոչ թե ինչ-որ մեկի համեմատ... Այդպես էլ չհասկացար, որ երբ դիմացինը լռում է, չի նշանակում, որ ասելիք չունի... Այդպես էլ չհասկացար, որ ապրում են ոչ թե դիմացինի նախանձի, այլ հիացմունքի համար... Ու մարդիկ միշտ գերադասում են ունենալ 1000 նախանձող, քան մեկ հիացող... Սեփական ինքնահաստատման կատարյալ տարբերակը համարում են ուրիշի անկումը, ուրիշի տապալումը... Իսկ ես ուրիշ էի... Ես հեռացա ակամա, ինքնըստինքյան, հասկանալով... Գիտակցելով ես հեռացա... Հեռացա, որ քեզ էլ հիացմունքով ոչ ոք չնայի, որ շվաքիս տակ դու չբարձրանաս, ինձ էլ դեռ վերից ծիծաղով նայես ու կարծես ինքդ բարձունքին հասար... Հեռացա, որ այսօր հասկանաս բացակայությունս ու լավ զգաս մենությունդ, որ ճչա էությունս, ու գուցե միայն այդժամ գնահատես գոյությունս...
Իսկ դու... Դու այդպես էլ չհասկացար... չգնահատեցիր...
Հեղինակ՝ Alisa Khachatryan
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=506679609375368&set=a.410294182347245.86870.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել