ՌԴ պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ արտաքին ուժերն ի վիճակի չեն վնասել ռուս-ադրբեջանական հարաբերություններին։
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Սլուցկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը Սլուցկին ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցությունն ամրապնդվում է և դրական է գնահատել այդ քայլը։
«Ոչ մի արտաքին և ներքին հակառակորդ չի կարող վնաս հասցնել մեր հարաբերությունների ամրապնդմանը»,- վստահություն է հայտնել Սլուցկին, որի խսքերը մեջբերում է «Ազերթաջ» գործակալությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել