Բայց ինչի՞ եք զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին «մեղադրյալ» կարգեց ու պետական ռեկետի օգտին քվեարկեց՝ ընդդեմ «ամբաստանյալ» ՀՀ քաղաքացիների։ Էս մարդը իր զինակիցներին ծախեց, քանի տարի կյանքը նվիրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ աղբ շպրտելուն, բոցաշունչ ելույթներ ունեցավ (մեկը մյուսին հակասող, բայց հո բոցաշունչ էին, կարեւորը դա է), ու քսան տարվա «ինստիտուտը» մի երկու տարում ավարտած համարելով՝ սուրաց դեպի ընտրություններ՝ վստահ, որ ողջ Հայաստանը խելքամաղ եղած պետք է ընտրի միմիայն Նիկոլի ՔՊ-ականներին, մեկ էլ հանկարծ պարզվեց՝ մի տոկոս ձայն է ստացել։
Բա դա ներելու բա՞ն է, որ «միակ ընդդիմության» լիդե... համեստ անդամը ների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: