Image result for ԽՍՀՄՄեր հանրության մի զանգվածի մոտ դեռ պահպանվում է ԽՍՀՄ-ից ժառանգած մտածելակերպը. զանգում ես կոմերցիոն ֆիրմա, իրենց պրոդուկտներից բան ես հարցնում, ալարում են պատասխանել, մունաթ են գալիս, երևի մտածում են «ադալժենի» են անում, որ ինֆո են տալիս:

Կարելի է հանդիպել միևնույն շուկայում «խաղացող» բիզնեսների (խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների մասին չէ), որոնք ավելի շատ ղեկավարների ամբիցիաների դաշտում են մրցում, քան բուն շուկայական մասնաբաժնի:

Շուկայի մի զգալի մասնաբաժին «խաղացողներից» ոչ մեկը նորմալ չի գրավել, կիսատ-պռատ ամեն մեկը մի քանի կտոր բան են վերցրել, ներդրումներ չեն անում մարքեթինգի մեջ, սպառողների հետ շփվելու ձև չիմացող աշխատակիցներ ունեն, բայց իրար վրա «բոչկա» գլորելու ջանք ու եռանդ չեն խնայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել