Image result for կենտրոնական բանկՄի 10 տարի տնտեսական ոլորտի լրագրող եմ եղել, բայց այդպես էլ չեմ հասկացել, թե ինչու պետք է Կենտրոնական բանկի նախագահն աստղաբաշխական գումար ստանա որպես աշխատավարձ: Ինչու՞ պիտի նրա աշխատավարձը 10-20 անգամ ավելի բարձր լինի, քան պետության 1-ին պաշտոնյայինը: Եթե առաջնորդվում ենք մեծ փողերի հետ «խաղ անողը պիտի շատ ստանա, որ մաքուր մնա» գաղափարով, ապա հարկայինը, մաքսայինը և այլք պակաս մեծ գումարների հետ չեն շփվում, ինչո՞ւ է նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվում: Եթե ընդունենք, որ ԿԲ պաշտոնյաները այնպիսի մի ֆունկցիա են իրականացնում, առանց որի տնտեսությունը ուղղակի փուլ կգա, ապա ինչու՞ պիտի նրանց համեմատ մի քանի անգամ պակաս ստանա զինվորականը. նա չլինի, պետություն չի լինի ընդհանրապես, որ այդ պետության տնտեսության մասին հոգա ինչ-որ կառույց: Մի խոսքով՝ ժամանակին իբրև թե ինտեգրվել ենք արևմտյան ինստիտուտներին, սակայն դրանից քաղվել է այն, ինչ հարմար է եղել մի ինչ-որ խումբ անհատների՝ մնացածների վրա թքած տրամաբանությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել