«Օրերս մեզ տեղեկություն էր հասել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի թիվ 23 միջնակարգ դպրոցի տնօրենը կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տնօրենին ստորագրությամբ ազատ են արձակել, նա շարունակում է պաշտոնավարել, սակայն ոստիկանության բաժանմունքում արդեն իսկ նյութեր են նախապատրաստվել։ Երեկ ԳԱԼԱ-ին տված հարցազրույցի տեսանյութում մեր աչքից չվրիպեց տնօրենի սեղանին դրված ՌԴ դրոշը։ Կոռուպցիայի և չարաշահումների մասով իրավապահները կարող են շարունակել քննությունը, սակայն այլ երկրի ատրիբուտները պրոպագանդելու, կրթական հաստատությունում այլ պետության դրոշը սեղանին դնելու և նման մտածողությամբ սերունդներ կրթող տնօրենին առնվազն նկատողություն է պետք հայտարարել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել