Ռուսաստանում LinkedIn սոցցանցը ներառվել է իրավախախտների ռեեստրումAysor.am-ը գրում է.

Ռուսաստանում LinkedIn սոցիալական ցանցը, դատարանի վճռի համաձայն, ներառվել է անձնական տվյալների սուբյեկտների իրավունքները խախտողների ռեեստրում, հայտնում է Gazeta.ru-ն:

Օգոստոսի 4-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը բավարարել է սոցցանցի դեմ գերատեսչության հայցը՝ ի պաշտպանություն անձանց անսահմանափակ շրջանակի՝ անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների:

Նոյեմբերի 10-ին Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել