Դատելով ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հարցազրույցից՝ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցը բնավ էլ չի պատրաստվում հրաժարվել հայաստանյան շուկա մտնելուց, ավելին՝ որոշել է անգամ Սամվել Կարապետյանի «Դալմա Գարդեն Մոլլի» հույսին չմնալ։
Համենայն դեպս, այս եզրակացությունը կարելի է անել Բադեյանի այն հայտարարությունից, որ ի սկզբանե, նա իրեն պատկանող տարածքն է առաջարկել «Կարֆուրին», սակայն այն նպատակահարմար չի եղել շինարարություն իրականացնելու համար, իսկ Հայաստանում գտնվող շենքերը, որոնց չափսերը կբավարարեին «Կարֆուր» հիպերմարկետի պահանջներին, չունեն բավարար ամրություն («Կարֆուրին» անհրաժեշտ են շինություններ, որոնց առնվազն 1 քառակուսի մետրը կդիմանա հազար կիլոգրամի)։ Սակայն Բադեյանի ասվածի ամենահետաքրքիր մասը կայանում է նրանում, որ ըստ Բադեյանի՝ «Carrefour»-ն իր շենքը կառուցում է Ավանում, ընդ որում՝ շինարարությունը վաղուց է սկսվել։
Գնալով ավելի եմ համոզվում, որ որքան էլ Սամվել Ալեքսանյանը փորձի դեմն առնել, «Կարֆուրի» մուտքը հայաստանյան շուկա անկասելի է։
Կից նյութն` այստեղ