Image result for Սուրբ գիրքՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (17 նոյեմբեր 2016թ.)

Հիսուս ասում է.
- Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Ուստի խորագե՛տ եղեք օձերի պես և անմեղ՝ աղավնիների նման։ Զգո՛ւյշ կացեք, որովհետև կլինեն մարդիկ, որոնք ձեզ դատարան կտանեն և կծեծեն իրենց ժողովարաններում։ Իմ պատճառով ձեզ կառավարիչների և թագավորների առաջ կհանեն, որպեսզի նրանց և բոլոր ազգերին իմ մասին վկայություն տաք։ Արդ, երբ դատելու տանեն ձեզ, հոգ մի՛ արեք, թե ի՛նչ պիտի ասեք կամ ինչպե՛ս պիտի ասեք, որովհետև ինչ որ պիտի ասեք, այդ ժամին պիտի տրվի ձեզ. քանի որ խոսողը դուք չեք լինելու, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով։
Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը՝ իր զավակին։ Զավակներն իրենց ծնողների դեմ կելնեն և կսպանեն նրանց։ Ամեն մարդ իմ պատճառով կատի ձեզ։ Բայց ով մինչև վերջ դիմանա, նա կփրկվի։
(Մատթեոսի ավետարան 10:16-22)

Բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսին միացած, անպայման կենթարկվեն հալածանքների։ Իսկ չար և խաբեբա մարդիկ առավել ևս առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։
Բայց դու հաստա՛տ մնա քո սովորած բաների մեջ, որոնց ճշմարտությանը վստահ ես, որովհետև գիտես, թե ումից ես սովորել։ Եվ արդեն մանկուց գիտես Սուրբ գրքերը, որոնք զորություն ունեն քո միտքը բացելու իմաստությանը, որպեսզի հավատաս Հիսուս Քրիստոսին և փրկվես։ Աստծու ներշնչումով գրված բոլոր Սուրբ գրքերը օգտակար են թե՛ ճշմարտությունն ուսուցանելու և թե՛ սխալը հերքելու, մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու և արդար կյանքի դաստիարակությունը տալու համար, որպեսզի Աստծուն նվիրված մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործեր կատարելու։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 3:12-17)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել