Մեր երկրում արդարության պակասն ամենաշատն է զգացվում։ Ընդ որում՝ այն տարածվում է բոլոր ոլորտներում անխտիր` սպորտից մինչև նորագույն տեխնոլոգիաներ։ Որովհետև երկրում դասական առումով օլիգարխների իշխանություն է, ովքեր հարստացել են հենց արդարություն բռնաբարելու հաշվին։ Այս մարդիկ 0 պատասխանատվություն ունեն այն երկրի նկատմամբ, որտեղ ապրում և որին թալանելով էլ փողատեր են դարձել։ Հանկարծ չգրեք ֆեյքերով «բարեգործության» մասին, որովհետև չի կարելի միլիոն գողանալ, մեկը հետ տալ ու հազարն էլ ծախսել` այն ռեկլամ անելու համար։ Առնվազն ստորություն է։ Բանակի գումար հավաքելու այս թեմաների ժամանակ հատկապես նորից առաջացավ արդարության հարցը։ Այդ չարչրկված 1000 դրամները տանք, պետք է տանք, բայց եթե ես տալիս եմ 1000, ապա ինձ թալանողից օրենքի ուժով վերցրեք 100 000, որ ես էլ իմանամ` նույն արշինով չեն չափում։
Հիմա, ավելի առարկայական. առաջարկում եմ մտցնել շքեղության հարկ, որը կվերաբերի x գումարից ավել ունեցողներին։ Գումարն էլ կգնա նույն նպատակով, ինչ 1000 դրամները։ Գոնե արդար կլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: