Image result for հակաբիոտիկՀակաբիոտիկների ազատ վաճառքը ցանկանում են արգելել և եթե դա անեն, այն կվաճառվի միայն բժշկի գրած դեղատոմսով։ Մարդկանց մի մասը այս քայլը ողջունում է, մյուս մասը համաձայն չէ սրա հետ։ Չեմ ասում, թե դրանց օգտագործումը լավ է կամ վատ։ Ուղղակի չեմ հասկանում այս որոշմամբ ուրախացողներին։ Եթե մարդը մտածում է հակաբիոտիկը վատ է, առանց ինչ-որ որոշման չի օգտագործի այն, այդ դեպքում անհասկանալի է նրա ցանկությունը, որ այն օգտագործել չկարողանա նա, ով դա վնասակար չի համարում։ Օգտագործողը չօգտագործողի առողջությունը չի վտանգում։ Ուղղակի այս որոշումով արդեն մի կոճակ հակաբիոտիկի համար պետք է վատ վիճակում հասնել բժշկի մոտ, գրպանը մի քիչ փող դնել, որ առանց անիմաստ անալիզների ու ստուգումների միանգամից նշանակի հակաբիոտիկը (նրան չտալու դեպքում ավելի շատ կտանք ստուգումների համար, վերջում նույն հակաբիոտիկը կնշանակվի)։ Այս որոշումով ոգևորվածների համար առաջարկում եմ ընդունել որոշումներ, որոնցով մազի ներկը կվաճառվի միայն վարսավիրի թույլտվությամբ, սնունդ հնարավոր կլինի գնել միայն դիետոլոգների որոշումներով, տան վերանորոգումը կարելի կլինի միայն ճարտարապետների ու դիզայներների որոշումներով, հագուստ կկարողանան գնել միայն ոճաբանների համապատասխան թույլտվությամբ և այլն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել