Image result for ՀաշմանդամՀաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները՝ խոշորացույցի տակ

Պետությունը պետք է իրականացնի ու ներդնի այնպիսի քայլեր ու մեխանիզմներ, որոնք այս կամ այն կերպ կնպաստեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը: Ինչ խոսք, խնդիրները շատ են՝ զբաղվածությունից մինչև թեքահարթակների պատշաճ ապահովելը: Սրանք պահանջում են համալիր լուծումներ:

Ինչևէ, մեղմ ասած՝ ճիշտ չի լինի ասել, որ վերջին տարիներին պետությունը այս ուղղությամբ ոչ մի քայլ չի իրականացրել: Օրինակ՝ հիմա իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների հասանելիության բարելավում» ծրագիրը, որի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների քարտեզագրման ծրագիր կիրականցվի:

Սա նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող կազմակերպությունների շրջանակներում արված հարցումների միջոցով հավաքագրված տեղեկատվությունը ներկայացվելու է «Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների առցանց տեղեկատվական կենտրոն» համակարգում, որի միջոցով հաշմանդամություն ունեցող անձը հնարավորություն կունենա ծանոթանալ համապատասխան կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին: Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակվել է առգիծ հարցաթերթ։

Այս պայմաններում ցանկալի է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող հասարակական և մասնավոր կազմակերպություններին ակտիվորեն ներգրավվել քարտեզագրման աշխատանքներին, որպեսզի այն ավելի լիարժեք լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել