Սերժ Սարգսյանին «վերընտրվելու կապակցությամբ» շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Ուղերձում նշվում է, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները: Քերրին ասել է, որ ուրախ է, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել: Համաձայն է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ հիմնարար ազատությունների պահպանմամբ, թեպետ դեռևս որոշ աշխատանք է մնում կատարելու:
Իհարկե Քերրիի ողջ տեքստը հիմա մեջ չեմ բերի, բայց ասեմ, որ ընդհանուր առմամբ բավական ջիգյարով շնորհավորանք էր:
Ի դեպ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «հնարավոր է՝ այսօր գիշեր ԱՄՆ-ից «ինչ-որ մեկը» շնորհավորի Սերժ Սարգսյանին»: Րաֆֆիկը մի բան գիտեր էլի: Սիրտը զգացել էր: