Ես տալու եմ էդ 1000 դրամը... Ինչու՞, հիմա բացատրեմ՝ ինչու: Տալու եմ, որովհետև դու տարին մի քանի հազար դրամ տալիս ես, անօրինական տեխզննման կտրոն ես գնում, երբ մեքենադ սկի տեխզննման կայանին մոտ չի գնացել: Ու որ քեզ ասեմ՝ արի չտանք էդ փողը, դու կասես «Օ՜ֆ, ախպե՛ր, զայլա ունե՞ս սրանց հետ»։ Տալու եմ, որովհետև դու ամիսը 500000000 դրամ գազի սպասարկման վճար ես տալիս (հա թիվը սխալ չեմ գրել, գազի մեկ միլիոն հաճախորդ կա, ու միջինը ամեն հաճախորդից 500 դրամ է գանձվում, որ կազմում է ամիսը 500 միլիոն դրամ) ու որ քեզ ասեմ՝ արի չվճարենք, կասես «Ախպե՜ր, ինչ ես կորցրել, ինչ ես ման գալիս»։ Դե որ էշի նման չգիտեմ ում, չգիտեմ ինչի համար մուծվում ենք ամեն ամիս հլու-հնազանդ, ուրեմն՝ նման սուրբ գործի համար ես իրավունք չունեմ ընդվզելու, ընդվզող եք, հեսա դեկտեմբերնա, տեխասմոտրները մի՛ մուծեք կամ էլ գազի սպասարկումից հրաժարվեք: Այ որ կանեք, կգաք, կասեք՝ էդ 1000-ն էլ դու մի՛ մուծի: Շատերիդ համար հեշտա ասելը, որ չմուծենք, կգողանան և այլն, բայց սահմանին մարդու մտքին մի բանա՝ որ զոհվեցի, մերոնք ի՞նչ են անելու... Գոնե էդ մի միտքը ինձ, օրինակ, չի տանջի, երբ սահմանին եմ, գոնե կիմանամ, որ մի 20 տարի երեխեքիս հացի խնդիրը լուծած կլինեմ... Հա էս վիդեոն էլ ձեզ օրինակ, նոր եմ նկարել պատահական գազալցակայանում մեր քաղաքներից մեկի, տեսեք, էս երեք մեքենան էլ տեխզննման կտրոնով մեքենաներ են։ Դհոլ խփեք, դհոլ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: