Ես սովորել եմ Սլավոնական համալսարանում, որի ռեկտոր Դարբինյանը ժամանակին ինքն էլ կուսակցություն ուներ։ Ո՞նց եք կարծում, ուսխորհրդի ղեկավարությունը իր կուսակցությունի՞ց էր։ Արի ու տես, որ ոչ։ Հետո եկավ կուսակցական ուսխորհրդի ղեկավար, եթե չեմ սխալվում, ՕԵԿ–ից։ Ո՞նց եք կարծում, քանի՞ ՕԵԿ–ական միջոցառում կազմակերպվեց Սլավոնականում իր օրոք, կամ քանի՞ անգամ ուսանողների տարան ԱԽՔ–ի միտինգների։ Պատասխանը՝ զրո անգամ։ Հիմա ուսանող չեմ, ուսխորհրդի նախագահը, եթե չեմ սխալվում, ԲՀԿ–ից ա, ու կրկին, որքանով ես եմ տեղյակ իմ փոքր ընկերներից, ոչ մի ԲՀԿ միտինգներ և այլն, համալսարանի շենքում նույնիսկ կուսակցության նշանով ոչ ոք չէր ման գալիս (համենայն դեպս, իմ սովորած ժամանակ էր այդպես)։ Այ դա է կոչվում բուհի ապաքաղաքականացում։
Հիմա հետևանքները. Սլավոնականում կա թատրոն, ուր անընդհատ նոր դեմքերի հոսք կա։ 8 տարվա մեջ, ինչ սովորել եմ, տարի չի եղել, որ այդ թատրոնն այլևայլ ԱՊՀ–ական միջոցառումներից մի խուրձ մեդալ, մրցանակ, շնորհակալագիր և այլն չբերի։ Հայկականներն էլ չասած։ Շատ լավ վիճակում ա սպորտը, ունեինք ուժեղ ֆուտբոլի թիմ, իսկ բասկետբոլինը միայն ԵՊՀ–ին էր զիջում, ինչքան հիշում եմ։ КВН, կինոակումբ, ֆիզիկոսների ակումբ, փիլիսոփայության սիրահարների ակումբ, համալսարանական ռոք–խմբեր և այլն, բրեյն–րինգ, տասնյակ օղակներ, որոնք էրեխեքն ու դասախոսները ստեղծում էին շփվելու ու զարգանալու համար, մի խոսքով՝ մի միջավայր, որում ինքնահաստատվելու համար կուսակցության կարիք չկար։ Կա՞ տենց բան այլ բուհերում։ Ես քիչ եմ տեղյակ, բայց ԵՊՀ սովորած հալալ ախպերս, պոլիտեխի ընկերներս ինձ էդ հարցում նախանձում էին։ Ապակուսակցականացրեք ու ստեղծեք բուհերում մի մթնոլորտ, որում մարդիկ «քաղաքականությունից» զատ այլ ոլորտներում նույն հաճույքով կինքնադրսևորվեն, ոնց որ մեզ մոտ՝ Սլավոնականում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/615960361763822
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել