«Ասում են, թե ցմահ դատապարտյալների վիճակը գնալով անտանելի է դառնում, իսկ պատկան մարմինները, նրանց հավաստմամբ, կատարյալ անտարբերության են մատնել իրենց։ Անգամ ծայրահեղ քայլերը հացադուլը, բերան կարելը, երակներ կտրելը համարվում են սովորական դեպքեր։ Ասում են նաև, թե երկու օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի ինֆարկտից մահացել է 55-ամյա Աշոտ Հովհաննիսյանը, որն արդեն տասը-տասներկու տարի անցկացրել էր բանտում։ Մի ցմահ դատապարտյալ Էլ մահապատժի ենթարկվեց»,– փոխանցեցին նրա բախտակիցները, շեշտելով, թե Հայաստանում բոլոր ցմահ դատապարտվածներին այդ ճակատագիրն է սպասում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել