X factor-ի վերջին թողարկումը ես էլ նայեցի: Էնքան վատ բան էի կարդացել ժյուրիի պահվածքի մասին, որ պատկերացնում էի, թե բոլոր չափերն ու սահմաններն անցել են գյուղից եկած տղայի հանդեպ: Պետք է ասեմ, որ ոչ մի նման բան չտեսա: Շոու ա էդ անտերը, բա ի՞նչ էիք սպասում, որ պետք ա մարդիկ բարի կերպարի մեջ լինեին ու չափազանց մարդկային, հոգատար մոտենային էդ իրավիճակին: Ու՞մ ա դա հետաքրքիր դիտել հեռուստացույցով: Կոռեկտության սահման չեն անցել, չեն վիրավորել կամ ակնհայտ «ղժացել» վրան: Հա, կար ցինիզմ ու սարկազմ, բայց տենց էլ պետք ա լինի Էս դեպքերում շոուի ժամանակ: Շոուի մի մասն ա: Վատը էն ա, որ շոուից դուրս լիքը մարդ հենց տենց ա, ու, չգիտես ինչու, շոու դիտելիս ուզում են հակառակ բաները տեսնել: Կարծես թե ուզում ենք ինքներս մեր պահվածքի արդարացումը գտնել հեռուստահաղորդման մեջ: Սխալ ա դա: Կյանքում պետք ա մարդկային լինել, այլ ոչ թե ակնկալել տեսնել այդ ամենը հեռուստացույցում: Էսքան բան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: