Հին ժամանակներում Աստված ստեղծեց 10 Ադամ։ Նրանցից մեկը հողագործությամբ էր զբաղվում, մյուսը՝ անասնապահությամբ, 3-րդը՝ ձուկ էր որսում։ Որոշ ժամանակ անց եկան նրանք Հոր մոտ՝ խնդրանքով։
- Ամեն ինչ կա, բայց էլի ինչ-որ բան չի բավականացնում։ Տխուր է անցնում։
Աստված նրանց խմոր տվեց ու ասաց.
- Թող ձեզնից յուրաքնաչյուրը դրանով իր կերպարով կին ստեղծի, ում ինչպես դուր է գալիս՝ գեր, նիհար, բարձրահասակ, ցածրահասակ, իսկ ես նրանց կյանք կտամ։
Դրանից հետո Աստված շաքար դրեց սեղանին ու ասաց.
- Այստեղ շաքարի 10 կտոր կա։ Թող ձեզնից յուրաքանչյուրը մեկ հատը տա իր կնոջը, որ նրա հետ կյանքը քաղցր լինի։
Այդպես էլ արեցին։
Իսկ հետո Աստված սաստիկ բարկացավ։
- Ձեր մեջ խաբեբա կա։ Սեղանին կար շաքարի 11 կտոր, ո՞վ է 2 կտոր վերցրել։
Բոլորը լռեցին։
Աստված վերցրեց նրանց կանանց, խառնեց ու տվեց բոլորին, ում պատահի։
Դրանից հետո 10 տղամարդկանցից 9-ը մտածում են, որ ուրիշի կինը քաղցր է, որովհետև կերել է 2 կտոր շաքար։
Եվ միայն Ադամներից մեկն է, որ մտածում է՝ այն կինը, ով իր հետ է, մեկն է ու անկրկնելին, իսկ մյուսները միանման են, քանի որ շաքարի ավելորդ կտորն ինքն է կերել։