Barometer.am-ը գրում է.
2016-ը կարող է դառնալ ամենաշոգ տարին օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Ըստ նախնական տվյալների, միջին գլոբալ ջերմաստիճանը 1․2 աստիճանով գերազանցել է մինչարդյունաբերական ցուցանիշները։
ՄԱԿ մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարխան Խակի խոսքով, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության փորձագետները նշում են, որ 17 ռեկորդային շոգ ամառներից 16-ը 2000-ականներին են եղել։ Նրանք նաև հայտնել են երկարաժամկետ տաքացման ռեկորդային ցուցանիշների ու մթնոլորտում ջերմոցային գազերի խտության ավելացման մասին։
ՄԱԿ-ում անհանգստացած են Գրենլանդիայի սառույցների հալչելու արագությունից։ ՀՕԿ փորձագետների կարծիքով ջրհեղեղները ու արտասովոր շոգ եղանակը տարեցտարի հաճախանում են կլիմայական փոփոխությունների պատճառով։
ՄԱԿ-ը հույսեր է կապում Փարիզյան համաձայնագրի հետ, որը ուժի մեջ է մտել ռեկորդային ժամկետներում ու աշխարհի երկրների ռեկորդային աջակցության պայմաններում։



