Իսկ ես մի հատ էլ նայեցի էս տղայի կատարումը ու անկեղծ ասեմ, շատ հավանեցի իր տեսակը: 17 տարեկան լուրջ տղա, լուրջ երազանքներով: Հպարտորեն շեշտում է, որ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարել է, երազում է իրավաբան դառնալ ու հետն էլ երգել: Իսկ իր կավբոյ տեսակը ուղղակի ֆանտաստիկ էր: Պարզ, շիտակ, ողնաշարը ձիգ... Ու շատ լուրջ տղա, որի չափազանց ավանդական, "հայեցի" լրջությունը մի տեսակ կոմպլեքսի է բերում: Բայց դա այնքան համատարած է Հայաստանում, որ ոչ պետք է զարմանալ, ոչ զայրանալ, ոչ էլ... Բայց էս տեսակը հաջողության է հասնելու, հիշեք, իր սպիտակ ձին իր մուրազն է: Ինչքան հավես է պատմում իր զբաղմունքի մասին, հայացքից նպատակասլացությունը հորդում է... Ի դեպ, ձայն էլ լավն է: Ես լրիվ այլ կերպ կողջունեի այս տեսակին, էս կարգի տղերքը մեր երկրի հենասյուներն են, հավատացեք: