Image result for capitalism

Հետաքրքիր բաներ են տեղի ունենում Հայոց աշխարհում։ Մի կողմից՝ ահա արդեն 25 տարի է՝ փորձում ենք գնալ ազատ շուկայական հարաբերությունների ճանապարհով, ինչը ենթադրում է, որ մեր շարքերում կարող են լինել (ու պետք է լինեն) նաև հարուստ մարդիկ։
Մյուս կողմից՝ շատ ծանր ենք տանում (ու հաճախ առանց մանրամասները ճշտելու սկսում ենք փնթփնթալ), երբ որևէ մեկը ներկայացնում է ֆինանսական հաշվետվություն, ու հանկարծ պարզվում է, որ էս մարդն, ասենք, ամսական ստանում է 2-3 մլն դրամ։ Բա, եթե բիզնես ունի, բաժնեմաս ունի, եթե բարձր վարձատրվող, լավ մասնագետ է, բա պիտի ունենա, բա ի՞նչ պիտի անի։

Անգամ Սովետն էր ընդունում (և վճարում էր), որ մարդը հոնորարներով կարող է իր աշխատավարձից մի քանի անգամ ավելի փող ստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել