10. Կիրք-միրգ
Մրգի հայրենիքը համարվում է Հարավային Ամերիկան: Այն աճեցվում է նաև ջերմոցներում` համը բարելավելու համար: Հիմնականում հանդիպում է պայծառ կարմիր գույնով, սակայն այլ տեսակներ չեն բացառվում, ինչպես, օրինակ, Հնդկաստանում կարող եք տեսնել կիսով կանաչ ու կիսով կարմիր տեսակը, որը հանդիպում է բավականին մեծ չափերով: Այն օգտագործվում է հյութերին լրացուցիչ համ տալու նպատակով: Գոյություն ունի մրգի երկու տեսակ` թունավոր բարեկամությունն ու մյուսը, որն անվան նման գրավիչ է:
9. Աստղաձև միրգ (կարամբոլա)
Այս միրգն աճեցվում է Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Շրի Լանկայում: Այն ունի աստղային ձև: Շատ հյութալի է: Այո, այն հնարավոր է ուտել: Օգտագործվում է խմորեղենների կրեմներ և որոշ պիցաների թանձրուկներ պատրաստելիս, ինչպես նաև օգտագործվում է բազմաթիվ այլ նպատակներով: Այն նման է հյութալի տանձի, սակայն շատ ավելի քաղցր համ ունի:
8. Մանգոստին
Անունը նման է տիեզերքից եկած չարագործի անվան, մի տարբերություն կա միայն` այն իրականում գտնվում է երկրի վրա: Այն աճում է Ինդոնեզիայում: Այս միրգը նման է ջայլամի ձվի: Կորիզները սպիտակ են ու փայլուն յուղալի հավելցուկով, որ պարունակում է հակաօքսիդիչներ, որոնք, ըստ բազմաթիվ գիտնականների, կարող են նվազեցնել բազմաթիվ մահացու հիվանդությունների հավանականություն: Շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում անպայման օգտագործել այն:
7. Դուրիան (մրգերի թագավոր)
Ո՞ւմ մտքով կանցնի կամ ո՞վ կցանկանա ուտել այնպիսի մի բան, որը շատ վատ հոտ ունի: Այս միրգը, որը մեծ քանակությամբ կարելի է գտնել Մալազիայում և Բրունեյում, շատ վատ համբավ ունի: Այն նույնիսկ արգելված ուտելիք է համարվում որոշ հյուրանոցներում և խանութներում: Այն նաև վատ համ ունի, բայց մրգի հետաքրքիր ձևը կարող է պատճառ հանդիսանալ այն փորձելու համար:
6. Միրգ-վիշապ
Միրգը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով: Այս քաղցր միրգն անվանում են պիտայա: Հայտնի է որպես վիշապ միրգ և աճեցվում է Մեքսիկայում: Այն կշռում է 120-500 գրամ: Ինչպես կարող եք տեսնել նկարում, այն հիասքանչ տեսք ունի և զարմանալիորեն քաղցր է: Ծաղիկը կարելի է ուտել հում վիճակում կամ օգտագործել թեյ պատրաստելիս:
5. Աֆրիկական վարունգ (կիվանո)
Սա սովորական վարունգ չէ: Այն սովորական վարունգի աֆրիկական տեսակն է: Պարզապես նայեք, թե ինչ տեսք ունի կիվանոն ներսից և ամեն ինչ պարզ կլինի: Արտաքին հաստ կեղևի վրա կան փոքրիկ, սուր մասեր: Այս միրգը շատ ջրալի է և սովորական վարունգի համ ունի, բայց այն ավելի աղի է: Հաճախակի է օգտագործվում սննդամթերք զարդարելիս, քանի որ հետաքրքիր տեսք ունի:
4. Էքե
Այն համարվում է Ջամայկայի ազգային միրգը: Սերմերը բերվել են Ջամայկա Արևմտյան Աֆրիկայից ստրուկների նավով: Դրանից հետո այն դարձել է հետաքրքիր ուտելիք Կարիբյան կղզիներում: Այս միրգն ուտելու համար պետք է հեռացնել մրգի սև հատվածներն ու կտրել-բացել մրգի դեղին հատվածը, որովհետև կարմիր մասը շատ թունավոր է:
3. Բուդդայի ձեռք
Այո, դժվար թե գտնվի ինչ-որ մեկը, որ չսարսափի այս մրգի տեսքից, սակայն պետք չէ սարսափել, այն պարզապես կիտրոնի համով միրգ է: Այն կոչվում է բուդդայի ձեռք իր ձևի պատճառով: Այն նման է ութոտնուկի: Այն կարելի է գտնել Չինաստանում և Հնդկաստանում: Այն օգտագործվում է որպես ձկան համեմունք: Օգտագործում են նաև հում վիճակով տարբեր համեմունքների հետ սալաթի տեսքով: Չինացիների կողմից օգտագործվում է որպես տան համար նախատեսված օծանելիք, ինչպես նաև դարակներում անհաճո հոտերից խուսափելու համար:
2. Թամարիլո
Այն հայտնի է որպես առօրյայում օգտագործվող սովորական լոլիկի տարատեսակ: Այն բավականին վառ գույն ունի, բավականին աչքի ընկնող կորիզներ կարելի է տեսնել կիսելուց հետո` միջին հատվածում: Այս միրգն աճում է Էկվադորում, Պերուում և Կոլումբիայում: Այն օգտագործվում է հյութեր պատրաստելիս, իսկ Բոլիվիայի որոշ տարածքներում օգտագործվում է խոհարարության մեջ, հատկապես` սոուս պատրաստելիս: Արդյունաբերության մեջ օգտագործվում է որպես հզոր պաշտպանական միջոց, քանի որ պարունակում է մեծ քանակություն պեկտին:
1. Կրեմի համ ունեցող խնձոր
Սա սովորական խնձոր չէ: Աճում է Թայվանում, Հնդկաստանում և Աֆրիկայում, ինչպես նաև այլ արևադարձային անտառներում: Այն շատ քաղցր համ ունի, նման է կրեմի, այդ պատճառով էլ ստացել է անվանումը: