Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները դուրս են բերվում ելման դիրքեր՝ զորավարժության անցկացման համարRazm.info-ն գրում է.

Նոյեմբերի 12–ին Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայողի, տարբեր տեսակի զինտեխնիկայի ներգրավմամբ մեկնարկել է զորքերի և զենքերի կառավարման ստուգողական զորավարժություն: Վարժանքների մի մասն անցկացվում է նաև հայկական տարածքներին սահմանամերձ զորավարժարաններում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը՝ նշելով, որ վարժանքները կավարտվեն նոյեմբերի 18–ին։

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները դուրս են բերվում ելման դիրքեր՝ զորավարժության անցկացման համար

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները դուրս են բերվում ելման դիրքեր՝ զորավարժության անցկացման համար

Համաձայն հայտարարության՝ զորավարժությանը ներգրաված է շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

Նշվում է, որ վարժանքների ընթացքում խաղարկվելու են պաշտպանության կազմակերպման, վերախմբավորման, զորքերի մարտական պատրաստության բերման, հակահարձակման անցնելու գործողություններ։ Օդային հետախուզության համար ներգրավվելու են անօդաչու թռչող սարքեր։

Նոյեմբերի 12–ին մեկնարկել է վարժանքների առաջին փուլը, որի ընթացքում զորքերը դուրս են բերվում ելման կետեր, բացազատվում են դաշտային ղեկավարման կետեր։ Տագնապով դուրս բերված զորքերը և հրամանատարական կառավարման կետերը վերախմբավորվել են օպերատիվ նշանակման շրջաններ։

Ռազմական ավիացիայի միավորները տեղակայվել են պահեստային օդանավակայաններում, հրթիռահրետանային ստորաբաժանումները դուրս են բերվել ժամանակավոր կրակային և մեկնարկային դիրքեր։ Շարասյունների անվտանգությունը «պայմանական հակառակորդի հարձակումներից ապահովում է մարտական ավիացիան»։

Հավելենք, որ Ֆիզուլիի շրջանում բացազատված հրամանատարական ղեկավարման կետ են այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը, պաշտպանության նախարար, գեներալ–գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–գնդապետ Նեջմեդդին Սադիկովը։

Ադրբեջանի բանակի հրետանային ստորաբաժանումները՝ զորավարության ընթացքում

Ադրբեջանի բանակի հրետանային ստորաբաժանումները՝ զորավարության ընթացքում

Հիշեցնեք, որ  հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում մեկնարկել էին պլանային վարժանքներ։ Նոյեմբերին վարժանքներ էին անցկացրել հետախուզական ստորաբաժանումները։

Մինչ այդ՝ հոկտեմբերի 11-14-ին, Ադրբեջանի բանակի՝ հայկական զորքերի հետ շփման գծում տեղակայված առաջապահ ստորաբաժանումներ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Հիշեցնենք նաև, որ նմանատիպ խոշորամասշտաբ զորավարժություն՝ 65 հազար զինծառայողի, ավելի քան 700 միավոր զրահատեխնիկայի, 500-ից ավելի հրթիռային և հրետանային կայանների, շուրջ 40 ռազմական ինքնաթիռի ու 50 ուղղաթիռի, ինչպես նաև ՌԾՈւ , ՀՕՊ ու ԱԹՍ։

Ադրբեջանի նախագահը և բանակի հրամկազմն այցելել են Ֆիզուլիում բացազատված հրամանատարական կետ

Ադրբեջանի նախագահը և բանակի հրամկազմն այցելել են Ֆիզուլիում բացազատված հրամանատարական կետ

Ադրբեջանի ԶՈւ Սու֊25 գրոհիչներ

Ադրբեջանի ԶՈւ Սու֊25 գրոհիչներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել