Նոյեմբերի 14-ին կտեսնենք վերջին 70 տարում ամենամեծ լուսինըBarometer.am-ը գրում է

Երկիր մոլորակի բնակիչները երկուշաբթի գիշերը ականատես կլինեն արտասովոր երևույթի: "Սուպերլուսինը" ամենապայծառը կլինի վերջին 70 տարվա մեջ, տեղեկացնում է NASA-ն։

Ամերիկյան գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 14-ին Լուսինը կգտնվի 1948 թ. ի վեր Երկրից ամենակարճ հեռավորության վրա։ Հաջորդ անգամ նման պայծառ սուպերլուսին հնարավոր կլինի տեսնել միայն 2034 թվականին։

Գիտնականների տվյալներով՝ սուպերլուսին է սպասվում նաև դեկտեմբերի 14-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել