Չինաստանում պաշտոնական դիրքը չարաշահելով յուրացում կատարող պաշտոնյային մահապատժի են ենթարկում՝ թիկունքի կողմից գլխին գնդակ արձակելով: Բայց երբեմն կիրառում են, ըստ իրենց՝ ավելի «մարդասիրական» մեթոդ` կատարելով մահացու ներարկում զոհին, որից հետո նրա մարմինը լիարժեք օրգանազերծում են՝ օգտագործելով դրանք այլ հիվանդ մարդկանց պատվաստում անելու համար:
Այդ կերպ գողացող պաշտոնյան վերադարձնում է պարտքն իր ժողովրդին:
Մահապատիժ-դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո կամ այլ պետական կամ զինվորական մարմինների որոշումների հիման վրա, որպես պատիժ, մարդուն կյանքից զրկելն է:
Ժամանակակից քաղաքակիրթ հասարակությունում, շատ արդարադատության համակարգերում մահապատիժը համարվում է անօրինական, իսկ մյուսներում՝ օրինական քրեական պատժամիջոց՝ բացառապես արտակարգ ծանր հանցագործությունների համար:
Բայց Չինաստանում այն ունի բավականին լայն կիրառություն ու ոչ միայն ծանրագույն հանցանքների համար, այնպիսիք, ինչպիսիք կաշառակերությունն է, կավատությունը, դրամանենգությունը, եկամուտների ու շահույթները թաքցնելով՝ հարկային պարտավորությունները չկատարելը, որսագողությունը (մասնավորապես ամուրյան վագրի որսը) և այլն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10211515343747278?comment_id=10211515399348668&ref=notif¬if_t&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել