Totalfootball.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Չեռնոգորիայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով.

«Ի՞նչ էի մտածում 0-2-ի ժամանակ. հավատում էի, ու կարելի է ասել, երբ տղաները ընդմիջումից հետո գլխիկոր վերադարձան, հանգիստ մթնոլորտ էր տիրում և ես նրանց ասացի, որ ոչինչ կորած չէ ու կարող ենք հաջողության հասնել: Ամեն ինչ արեցինք, որ այս ուրախությունը պարգևենք մեր ժողովրդին»:

- Հիմա կարո՞ղ ենք խոսել խմբից դուրս գալու մասին:

- Մենք ծայրահեղից ծայրահեղություն ժողովուրդ ենք: Առաջին ասուլիսի ժամանակ ինձ հարցնում էին, ինչ պետք է լինի ,որ հրաժարական տաք, իսկ հիմա խոսում ենք պմբից դուրս գալու մասին: Պետք է համեստ լինել, և քայլ առ քայլ առաջ գնալ: Ես առաջին օրվանից այդ խոսքը կրկնում եմ. պետք է համեստ լինել և խաղից խաղ նայել:

- Բայց ամեն դեպքում ընդմիջմանը ի՞նչ ասացիք տղաներին:

- Իսկապես շատ հանգիստ մթնոլորտ էր: Տղաներին բացատրեցինք, թե ինչը կարելի է ուղղել, ոչ մի գոռացող մարզիչ չկար, մեկ-երկու տակտիկական շտկումներ կատարեցինք, բայց դուք էլ տեսաք, որ գոլերը տակտիկական սխեմայի հետ կապ չունեին:

- Ընդհանուր առմամբ խաղն ինչպե՞ս կգնահատեք:

Մեր տղաները այսօր հերոսություն կատարեցին, չյհաշված տասը րոպեն, մնացած 80 և երեք րոպեից շատ գոհ եմ: Մինչև 35-րդ րոպեն բացի մրցակցի՝ գլխով շանսից, մենք այլ շանս չտվեցինք նրանց: Կարծում եմ՝ այդ 0-2-ը մեզ ուժ տվեց, որ ավելի անկաշկանդ երկրորդ խաղակես անցկացնենք, քանի որ այլևս կորցնելու բան չունեինք: Կարելի է ասել՝ այդ 0-2-ը մեզ ուժ ու հավատ տվեց:

- Ի՞նչ էր կատարվում սուլիչից հետո հանդերձարանում:

- Խաղից հետո ես հանդերձարանում չեմ եղել, չգիտեմ, դա ինձ համար շատ զգացմունքային պահ էր, ուզում էի մենակ մնալ, դրանից հետո մտա հանդերձարան ու շնորհավորեցի մեր հերոսներին ... (հուզվում է): Շատ ուրախ մթնոլորտ էր տիրում:

- Ի՞նչ արեցիք այս օրերի ընթացքում որ թիմը 100 տոկոսով կերպարանափոխված մտավ խաղադաշտ:

- Ես միայնակ չեմ կերպարանափոխել թիմին, մենք բոլորով ենք դա արել: Ամեն ինչ արել ենք, որ տղաներին լավ պատրաստենք խաղին: Այս օրերին մի քանի վերնագիր կարդացի այն մասին, որ տղաները ժպտում են, փորձել ենք թեթև մթնոլորտ ստեղծել, որպեսզի տղաները կաշկանդվածություն չզգային: Սա թիմային աշխատանք է, սա Արթուր Պետրոսյանի հաղթանակը չէ: Նաև դուք՝ լրագրողներդ, այս օրերի ընթացքում լավ ու դրական մթնոլորտ ստեղծեցիք հավաքականի շուրջ: Շնորահակալ եմ բոլորից՝ ֆեդերացիայի նախագահից, աշխատակիցներիք:

- Մխիթարյանի դիրքափոխությունն ինչո՞վ էր պայմանավորված:

- Մարկոսը մի փոքր հոգնել էր, մենք Հենրիխին մտցրինք կենտոն, որպեսզի նա ավելի շատ ազատություն ստանա ու կարողանա մեր գրոհները կազմակերպել:

- Գևորգ Ղազարյանը նահանջել էր երկրորդ խաղակեսի ընթացքում: Դա Ձե՞ր հանձնարարությունն էր:

- Մոնտենգերոն շատ կարգապահ, կազմակերպված խաղ ցուցադրեց, բոլոր ուղիները փակել էր դեպի դարպասը, իսկ Գևորգը շատ կազմակերպված խաղացող է, նա հետ էր քաշվել մեկ քայլ, որպեսզի 5 քայլ առաջ գնանք:

- Արսեն Բեգլարյանի խաղը ռիսկայի՞ն չէր հավաքականի մակարդակի համար:

- Դարպասապհը շատ երիտասարդ է, 23 տարեկան է: Նրա մոտ փորձի պակաս զգացվեց, որը ժամանակի ընթացքում կշտկվի: Նրա հետ իհարկե առանձնազրույց կունենանք, բայց ժամանակի հետ նրա խաղը կկարգավորվի:

- Նախորդ ասուլիսի ընթացքում նշեցիք, որ քայլ առ քայլ եք առաջ շարժվելու ու առաջին քայլը պաշտպանությունն է: Այսօր մենք տեսանք այդ աշխատանքը: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը:

- Կարելի է ասել, որ բոլոր դիրքերում էլ կարելի է աշխատանք կատարել ու խաղը բարելավել: Մինչև 1-0 դուք տեսաք, որ շատ գարգետ էինք պաշտպանվում, մրցակցին գրեթե շանս չտվեցինք, տեսաք նաև, որ 2-րդ կեսում կարող ենք կերպարանափոխվել: Կա շատ աշխատանք, դա միանշանակ, փորձելու ենք առաջ շարժվել: Այսօր ցույց տվեցինք, որ եթե պետք է պաշտպանվել, կարող ենք պաշտպանվել, եթե պետք է հարձակվել, կարող ենք հարձակվել: Դա շատ կարևոր է մեզ համար հետագայի համար:

- Հենրիխ Մխիթարյանի խաղն ինչպե՞ս կնգահատեք:

- Խաղային պրակտիկայի բացակայությունը զգացվեց, բայց հենց միայն նրա ներկայությունը դաշտում շատ կարևոր է թիմի համար: Նա շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել