Բացեցի բլոգս ու հասկացա, թե ինչքան դժվար է գրել սեփական անհաջողությունների մասին : Ամեն տառը տպելուց զգում եմ, որ կոկորդիս  կարծես  գունդ կանգնած լինի:  Հաճախակի  սուրճիցս  մի կում ըմպում եմ, որ գունդը գնա: Բայց չի գնում:  Ինչևէ, նա ինձ չի խանգարի:
Երեկ ինձ հետ բավականին տհաճ դեպք պատահեց : Ամբողջ օրը ինքս ինձ ուտում ու տանջում էի, բայց այսօր հասկացա, որ ձեզ անպայման պիտի պատմեմ այս մասին : Ու թող սա ձեզ համար էլ լինի լավ օրինակ , թող ձեզ էլ սթափեցնի:

Թույլ տվեք այսօր ավելի քան անկեղծ լինել, գրել այնպես, ինչպես կգրեի այն դեպքում, եթե ինձ ոչ ոք չկարդար....
Եթե հիշում եք,  անցած գրառման մեջ նշել էի, որ  հայոց լեզվից թեստ պետք է գրեմ:
 Թեստը պետք է գրեի շաբաթ օրը, ժամը տասներկուսին: Ըստ իմ ծրագրերի՝ պետք է արթնանայի ութին կամ ինին, պարապեի, միքիչ կրկնեի, որից հետո կգնայի  հայոց լեզվիս պարապմունքին ու կգրեի թեստը:
Առավոտյան վեր եմ կենում ժամը 11ին : Արդեն կարելի է հասկանալ, որ ոչինչ էլ չկրկնեցի: Հազիվ հասցրեցի արագ պատրաստվել ու դուրս թռնել տնից:
Գնում եմ  պարապմունքի:Նստում եմ : Ի՞նչ կա որ : Հայոցի թեստ,սովորական հայոցիթեստ: Ես հայոց լեզու շատ լավ գիտեմ, հիմա արագ կգրեմ, բարձր բալս կստանամ ուվե՜րջ....

Բացում եմ թեստը...Գրողը տանի: Կարծես չիներեն գրված լինի: Ոչինչ չեմ հասկանում:  Հանգիստ Սյունե , հանգիստ, չենք խառնվում իրար, սկսկիր գրել...
Ըհն,առաջին հարցի պատասխանը գտա,երկրորդինն էլ...Տասներորդինը չեմ գտնում...Լավ,բաց թողնենք , հետո կվերադառնամ,  կմտածեմ: Գրողը տանի շարահյուսությունից ոչ միբան չեմ հիշում: Ի՞նչ է կատարվում ինձ հետ:
Մի կերպ գրում եմ թեստը: Աղջիկներից մեկն արդեն վերջացրել էր, ուսուցչուհուս ձայնն եմլսում.
-Ապրես էսինչ ջան 18,25 ես հավաքել: Էլի աշխատելու տեղ կա, բայց դե արդեն իսկվատ չի:
18,25՞ : Վատ չի...Հմ...տեսնես ես ի՞նչ կստանամ: 
 Պատասխանները նշում եմ ձևաթղթի վրա, վերցնում եմ գիրքն  ու սկսում եմ ստուգել... Հաշվում եմ պատասխաններս : 80  հարցից արել եմ 30 սխալ :  50ը բազմապատկած 0,25 ով.....ԻՆՉ????????????????? 12, 5?????ԵՍՍՍՍՍ????? ԵՍ 12, 5????ՈՆՑ???
Չեմ հիշում ինչ էի զգում: Միայն հիշում եմ, որ  աչքերս  սառեցրել էի սեղանին դրված գրիչներին ու այդպես նստած մնացել: Ընկերուհուս ձայնն ինձ սթափեցրեց.
-Սյուն սխալներս նայեցի, գնա՞նք:
-Հա...գնանք....
Չեմ հիշում ով բացեց դուռը, չեմ հիշում ուսուցչուհուս ՛՛ցտեսություն՛՛ ասացի՞, թե՝ ոչ : Էլի ընկերուհուս ձայնն եմ հիշում.
-Սյուն, արի միքիչ քայլենք, հա՞
-հա...
 Հիշում եմ, որ երբ փողոց դուրս եկա, սկսեցի գոռալ  նեռվայնությունից : Ես 12,5....Անցած տարի, երբ ես թեստ էի գրել ՝ 15,85 էի հավաքել: Այն էլ թեստը գրել էի առանց պատրաստվելու ու 45 րոպեում: Իսկ հիմա ես գիտեմ, որ թեստ պիտի գրեմ, գրում եմ երկուսուկես ժամում ու հավաքում 12,5 : Ինչու՞ չպարապեցի, ինչու՞ չկրկնեցի...
Ընկերուհուս  հետ միքիչ  քայլեցինք, ես գոռգռացի, եկա տուն: Չեմ հիշում փողոցը ոնց եմ անցել, չեմ հիշում դռան բացվելը: Միայն հիշում եմ, որ ամբողջ ճանապարհին շրթունքներս էի կծոտում, որ հանկարծ չլացեմ: Ինչ ուզում է լինի, միայն ոչ դա: Ատում եմ լացելը:
Ուշքի եկա, երբ արդեն տանն էի: Գլուխս մտցրեցի սառը ջրի մեջ, վերադարձա իմ սենյակ, նստեցի հատակին, մեջքս հենեցի  անկողնուս ու ինչ-որ կետի էի նայում:
Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել