Iravunk.com-ը գրում է.
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն «Իրավունք»-ի հետ զրույցում չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե բանակի համար ստեղծվելիք հիմնադրամի համար 1000 դրամ գումարի դեմ հանրությունն ըմբոստանում է: «Հասարակությունը լավ էլ ընդունել գաղափարը, իսկ Ֆեյսբուք սոցիակական ցանցում բողոք 10 հոգին հանրություն չէ: Լրատվամիջոցներին էլ խորհուրդ կտամ հանրության անունից չխոսել»,- ասաց ՀՀԿ-ականը:
«Իրավունք»-ի հարցին՝ հիմնադրամի համար անհրաժեշտ գումարը ինչու բանակի հաշվին հարստացած գեներալներից, կոռուպցիայի դեմ պայքարելով չեն հավաքում, Գագիկ Մելիքյանի խոսքով՝ մեկը մյուսի հետ կապ չունի: «Բանակի հաշվին հարստացած գեներալներին պետք է պատժել ամենախիստ ձեւով»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Ճի՞շտ է, որ արցախյան ազատամարտիկները չեն կարող օգտվել այդ հիմնադրամից, Մելիքյանն ասաց, որ իրեն որքան հայտնի է, սահմանափակում չի լինելու: «Սպասեք, թող օրենքը գա, քննարկենք: Առաջարկներ կլինեն այս կամ այն խավին էլ ընդգրկելու, կանենք»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղարը: