Գլոբալ աշխարհում յուրաքանչյուր իրավիճակի կարող ես լինել դեմ կամ կողմ, բայց եթե դեմն ու կողմն անհատականացնենք, կհասկանանք, որ ամեն մեկն իր պատճառներն ունի ու իր կարծիքը տվյալ իրավիճակի համար:
Հիմա 1000 դրամների պատմությունը ծամծմվում է մի քանի օր, ու թերևս մի քանի դիսկուրս է տարածվում` այդ գումարները տեղ չեն հասնի, ինչու պետք է շատ ստացողն էլ նույն գումարը վճարի, քիչ ստացողն էլ:
Իմ կարծիքով՝ գումարը տեղ կհասնի, որովհետև կա հստակ թիրախային խումբ, ու եթե որևէ հաշմված զինվոր կամ զոհվածի ընտանիք բարձրաձայնի, որ իրեն չեն տալիս նախատեսված գումարը, նոր կարող ենք ասել, որ 1000 դրամները կորում են, իսկ եթե այդ գումարները ստաբիլ փոխանցվե՞ն...
Գիտակցում եմ անվստահությունը, բայց թերևս պետք է գոնե այս հարցում բոլորս ազնիվ լինենք:
2-րդ կետով թերևս համաձայնեմ, կարելի է լրացում անել, որ շատ ստացողը շատ վճարի, քիչ ստացողը` քիչ: Կարելի է շեմ սահմանել, մինիմալն այսքան, 100.000-ն այսքան և այլն...
Վստահությունն էլ պետք է սկսենք վերականգնել ինչ-որ կետից, հուսանք, որ սա այդ կետն է: