Արա, բայց էս բնապահպանները պրոֆեսիոնալ պռովոկատորներ են, դե իսկ Սահմանադրությունն էլ դարձրել են տռուսիկի ռեզին, ընդ որում՝ ընտրողական պրինցիպով աշխատող։ Էդ որ իրանք են կամեռաներով գնում, մտնում ոստիկանների քիթը, էդ սահմանադրական կետերը մոռանում են, բայց հենց իրենց են նկարում՝ հարայ-հուրույ են անում։
Ի՞նչ անձնական կյանք, ի՞նչ ընտանեկան կյանք, եթե դուք եկել եք հանրային միջոցառման ու հանրային տարածքում, հանրային գործունեություն եք իրականացնում, թե՞ հանրահավաքները անձնական մեժդուսաբոյչիկ են դառել։
Ինչո՞ւ են հենց իրենց նկարում, որովհետև վերջին մի տարվա մեջ ամիսը մեկ ինչ-որ սկանդալների մեջ հենց իրենք են հայտնվում ու ամեն անգամ հայտարարում են, որ ոստիկանության կողմից ապօրինի արարքներ են թույլատրվել, ոստիկանությունն էլ վերջապես հասկացել ա, որ ազնիվ խոսքին հավատացող չկա, պետք են փաստեր, ու հիմա մարդիկ էլ փաստեր են հավաքում։
Հլա դեռ մի բան էլ հալալ ա Մովսիսյանին, որ էսքան համբերություն ա դրսևորում ու էդ իրա վրա 5 կողմից ղժղժացող, կիսահիստերիկ ու դեմագոգ դեմքերին նույն տոնայնությամբ ու ձևով չի պատաասխանում։
Սկզբում դուրս գալիս էին էս բնապահպանները, բայց գնալով աչքիցս ընկան ու հիմա գոնե էս դրվագով կարամ հաստատ ասեմ, որ հերթական սադրանքն էր, որը հետևում է կոնկրետ նպատակներ... Զատո դեսպանատան ճամփան էլ ջրի ճամփա են սարքել մեր բնապահպանները։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/434911716589775?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել