Բանակի ամբողջ բեռը ժողովրդի վրա է, աշխատողները ոչ թե հազար դրամ են դնում ամեն ամիս իրենց աշխատավարձից, այլ ավելի շատ, նրանք դրա մասին ոչ մեկին չեն ասում, սուսուփուս դա անում են տարիներ շարունակ։ Չհաշված որ ոչ մի պաշտոնյայի երեխա բանակում չի էլ ծառայում։ Հիմա մեր «իմաստունները» նստել, ձև են գտել՝ աշխատողներից հազարական դրամ են որոշել հավաքել բանակի համար։ Չգիտես էլ էս գաղափարները ոնց, որտեղից են նրանց ուղեղներում հայտնվում։ Էս նորածին կառավարությունը այսպե՞ս է որոշել զարգացնել տնտեսությունը։ Փողի տեղը շատ լավ գիտեք, հայտնի է, թե ով որքան է թալանել բյուջեից, հայտնի է՝ ով որտեղ ունի առանձնատներ, հյուրանոցներ, կազինոներ, բնակարաններ։ Եվ խոսքը նրանց՝ Հայաստանի ունեցվածքի մասին չէ։ Այդ հազարական դրամները հավաքելու փոխարեն թալանածը հետ բերեք և դրեք բանակի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: