ԱՄՆ-ի նախագահ լինելը հեշտ աշխատանք չէ և շատ հաճախ շատ ծանր հետքեր է թողնում նախագահի կյանքի վրա։ Սակայն դրա հետ մեկտեղ նախագահներն օգտվում են մի շարք առավելություններից և կարողանում են մեծ ունեցվածքներ ստեղծել։

BlogNews-ը Ձեզ համար պատրաստել է ԱՄՆ-ի բոլոր ժամանակների ամենահարուստ նախագահների ցանկը։

10. Ֆրանկլին Ռուզվելտ

Ունեցվածքը՝ $60 մլն.
Ռուզվելտը եղել է ԱՄՆ ամենաերկար կառավարած նախագահը. նա Սպիտակ տանն է եղել 12 տարի շարունակ։ Նա մեծ ժառանգություն է ստացել իր ընտանիքից և կնոջից, սակայն երբեք չի կարողացել հավասարվել իր զարմիկի՝ Թեդիի ունեցվածքին։

9. Հերբերտ Հուվեր

Ունեցվածքը՝ $75 մլն.
Ի տարբերություն այս ցանկում տեղ գտած մարդկանց մեծամասնությանը՝ Հուվերը ոչ մի լումա ժառանգություն չի ստացել։ Նա որբ է եղել, ով հարստացել է հանքարդյունաբերույթան ոլորտում իր գործունեության շնորհիվ։ Ցավոք, բիզնեսի վերաբերյալ իր գիտելիքներով Հովերը չկարողացավ կանգնեցնել Մեծ դեպրեսիան։

8. Լինդոն Ջոնսոն

Ունեցվածքը՝ $98 մլն.
Քենեդիի սպանոթյունից հետո Ջոնսոնը երկրի ղեկը ստանձնեց չափազանց բարդ իրավիճակում, սակայն կարողացավ արագ կերպով վերականգնել իրավիճակը աղքատության դեմ պայքարով։ Ջոնսոնի ունեցվածքի մեծ մասը գալիս է Տեխաս նահանգում անշարժ գույքի վարձույթից։

7. Ջեյմս Մեդիսոն

Ունեցվածքը՝ $101 մլն.
Մեդիսոնը հայտնի է որպես «ԱՄՆ Սահմանադրության հայր»։ Իր ունեցվածքի մի մասը նա վաստակել է նախագահության տարիներին, սակայն հիմնական մասը եկել է Վիրջինիա նահանգում գտնվող պլանտացիաներից։

6. Էնդրյու Ջեքսոն

Ունեցվածքը՝ $119 մլն.
Իր ունեցվածքը Ջեքսոնը վաստակել է զինվորականի կարիերայի և կալվածքների շնորհիվ։

5. Թեոդոր Ռուզվելտ

Ունեցվածք՝ $125 մլն.
Չնայած նրան, որ Ռուզվելտների ընտանիքը բավականին հարուստ է եղել, Թեոդորը ֆինանսական խնդիրներ է ունեցել երիտասարդ տարիներին։ Սակայն հետագայում նա հարստացել է գրողի կարիերայով՝ գրելով ավելի քան 40 գիրք։

4. Թոմաս Ջեֆֆերսոն

Ունեցվածքը՝ $212 մլն.
Ամերիկայի հիմնադիր հայրերից մեկը՝ Ջեֆֆերսոնը հաջողակ բիզնեսմեն է եղել, սակայն նրա ունեցվածքի զգալի մասը եկել է կալվածքների վարձակալությունից։

3. Ջորջ Վաշինգտոն

Ունեցվածքը՝ $525 մլն.
Վաշինգտոնի ընդհանուր ունեցվածքը կարելի է նկարագրել մեկ բառով՝ հող։ Վաշինգտոնի ընտանիքն ամենահաջողակ կալվածատերերից է եղել։

2. Ջոն Քենեդի

Ունեցվածքը՝ $1 մլրդ.
Ջոն Քենեդիի հայրը՝ Ջո Քենեդին ստեղծել է իր ունեցվածքը մի շարք հաջողակ ընկերություններ հիմնելով։ Նրա ընկերությունները զբաղվել են բանկային գործով, ակցիաների առքով և վաճառքով, խմիչքների վաճառքով և ֆիլմերի նկարահանումներով։ Քենեդին ինքն իրենով միլիարդատեր չի եղել, քանի որ նրան սպանել են մինչև ժառանգությունը ստանալը, սակայն նա մշտապես կարողացել է օգտվել իր ընտանիքի ահռելի կարողությունից։

1. Դոնալդ Թրամփ

Ունեցվածքը՝ $3.7 մլրդ.
Դոնալդ Թրամփի հայրը մեծ ունեցվածքի տեր է եղել, սակայն Դոնալդը հորից պարտքով վերցրել է 1 մլն դոլար և կերտել իր ահռելի ունեցվածքը սեփական ուժերով։

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել