Պարոն Աշոտյան, պիտի խնդրեմ, որ պատասխանեք գուցե տարօրինակ թվացող հարցիս:
8-9 տարեկան աշակերտի պայուսակի ծանրությունը ինչքա՞ն պետք է կշռի: Այսինքն՝ կա՞ սահմանված չափ երրորդ դասարանի երեխայի մկանների, ողնաշարի և առհասարակ առողջ օրգանիզմի համար: 
Աղջկաս պայուսակը անգամ ես չեմ կարողանում երկար պահել ու զարմանում եմ էդ խեղճ երեխաների վրա, թե ինչպես են այն կրում ուսերին ու այդպես հինգ օր շարունակ. էլ չեմ խոսում դասագրքերի մասին, հարցադրումների մասին, որոնք անհասկանալի են շարադրված երեխաների համար, թեև շատ հեշտ լուծելի խնդիրներ են:
Վաղը աղջիկս պետք է գրի գործնական աշխատանք «Ես և շրջակա աշխարհը» առարկայից, որի թեման լինելու է «Մարդու օրգանիզմի կառուցվածքը»: Չե՞ք կարծում արդյոք, որ դեռ շատ վաղ է 8-9 տարեկան երեխաներին նմանատիպ բարդ առարկաներով ծանրաբեռնելը: Անշուշտ, կարևոր է իմանալ, բայց ա՞յս տարիքում և այսքա՞ն ծանրաբեռնվածությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել