Tert.am-ը գրում է.
«Աշտարակ կաթ» ընկերությունից հաստատեցին՝ Ճամբարակում կուտակված պարտքեր ունեն, որոնք առաջիկայում կվճարեն: «Պայմանավորվածություն ունենք Ռուսաստանի ներկայացուցչությունների հետ, պայմանագրեր ունենք կնքված, պանրի մի խմբաքանակ պայմանավորված է, որ պետք է դուրս գա... կոնկրետ ժամկետ չենք կարող ասել, բայց առաջիկայում վճարումները կլինեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Աշտարակ-կաթ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ճամբարակում գործող «Աշտարակ-կաթ» գործարանի աշխատակիցներն ու մատակարարները բողոքի են դուրս եկելընկերության դեմ, որոնց միացել էր նաև քաղաքապետ Յուրա Ավալյանը: Նրանք պահանջ են դրել վճարել իրենց պարտքերը, հակառակ դեպքում՝ ընկերության կուտակված պանիրը կվաճառեն և գումարները կվերցնեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



