Panorama.am-ը գրում է.
Շանհայի Լինգան շրջանում պաշտոնապես մեկնարկել են եզակի աստղացուցարանի կառուցման աշխատանքները: Այս մասին գրում է ru.gbtimes.com կայքը:
Աստղացուցարանի անկրկնելի դիզայնը մշակվել է Նյու Յորքի Ennead Architects ընկերությունում և զարմացնում է նույնիսկ ամենախորաթափանց այցելուին: Շենքը կազմված է լինելու երեք գլխավոր կառույցից՝ oculus (կլոր բացվածքով մաս), գմբեթ և միջավայր:
«Թանգարանի դիզայնը միավորում է ժամանակն ու տարածությունը: Այն ժամանակակից է և ձգտում է դեպի ապագա, բայց միաժամանակ անդրադառնում է անցյալին, հանդիսանում է չինական հարուստ աստագիտության և Չինաստանի տիեզերական հետազոտման բնագավառում նոր նպատակների արտացոլանքը»,- ասել են ճարտարապետները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



