Այս էլ որերորդ դեպքն է, որ դպրոցական ինչ-որ միջադեպի մեծ հնչեղություն են տալիս ու պախարակման թիրախ դարձնում ուսուցչին: Հասարակությանը մի տեսակ ուղղորդում են, որ միաբերան ասեն` «ուսուցիչն ուսուցիչ չի», «աշակերտ, չմոռանաս, որ դու իրավունքներ ունես ու պիտի բանեցնես դրանք...»... Հասկացանք, ուսուցիչներ կան, որ գուցե անթերի չեն...բայց այնպիսի տպավորություն է, որ սա ինչ-որ ուղղորդված շարժում է՝բարոյալքելու դպրոց ինստիտուտը` ամենակարևոր ինստիտուտը:
Մենք ամեն բան սկսել ենք կապկել օտարից ու դպրոցում աշակերտի վարքը նույնպես. մեր լուրջ ու որակյալ դպրոցում սկսել են արհեստականորեն քարոզել «մազիդ կպնեն` տեր կանգնի իրավունքիդ» տհաճ սկզբունքը: Ու սրան նպաստում են մեր լրագրական դուքյանի աշխատակիցները. սկսում են իբր անկողմնակալ նյութեր սարքել, բայց քանի որ լրագրությունից կիլոմետրերով հեռու են, չեն մոռանում իրենց որակումներն ու պիտակներն էլ կպցնել ուսուցչին` հասարակությանն ակամա լարելով նրա դեմ. սովորեցնում են, որ երեխան ամեն մի իրավիճակ շուռ տա ուսուցչի դեմ` նկարի ու գցի յութուբ, սկսի ավելորդ լուրեր տարածել... Իսկ երեխան ոչ միշտ է անմեղ ու բարի` հազար պրոբլեմով ու հազար տիպի ընտանիքից, ոչ միշտ` ճիշտ դաստիարակությամբ ... ու մոռանում են, որ անգամ ծնողը հաճախ չի կարողանում իր երեխայի վրա այսօր, ու նյարդերը հաճախ են հենց տանը տեղի տալիս... Բայց պահանջում են, որ ուսուցիչը դիմանա, հանդուրժի ու պուպուշ-պուպուշ անի քըխ արարքը... Ցավում եմ այ էսպես մտածողների համար:
Հ.Գ. Հոգնել եմ դպրոցին ու ուսուցչին պախարակող նյութերից... Ձեր երեխաների դաստիարակությունը մի՛ թողեք միայն ուսուցչի վրա ու մի՛ պահանջեք այն, ինչ չեք անում Դուք` Ձեր երեխայի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zarouhidilanyan/posts/574710609206568
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել