Image result for Call of Duty Infinite Warfare

Call of Duty Infinite Warfare: էս խաղը հիմա գրեթե բոլոր հայտնի ուժեղ gamer-ների ուշադրության կենտրոնում ա: Մարդիկ ուսումնասիրում ու փորձարկում են նոր Call of Duty-ն:
Գրաֆիկան ու սցենարը շատ լավն են: Երկրի վրա վերջացել են ռեսուրսները, Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները այլընտրանքային լուծումներ են փնտրում: Երկիր մոլորակից ուղևորվում են տիեզերք նոր կյանք փնտրելու համար: Հայտնվում ա նոր մարդ, ով սկսումա պատերազմ Երկիր մոլորակի դեմ: Չար հերոսի դերասանն էլ Կիտ Հարինգթոննա (Game of thrones-ի John Snow-ն): Մի խոսքով՝ սպոյլեռ չանեմ... Ինձ դուրա եկել:
Նախորդում մի քիչ շատ էին խաղից դուրս կադրերը, դրանից առաջվա սերիայում ավելի շատ նայում էիր, քան խաղում, բայց էս մեկում, կարծում եմ, հրաշալի լուծել են էտ խնդիրը: Դերասանական խաղը էլի գերակշռումա, բայց դու ես էտ դերասանությունն անում ու նախորդի նման ոչ ավտոմատ ու ոչ միայն կնոպկա սեղմելով:

Խաղը իրոք հասցրելա իրան սիրել տալ: Միջազգային հարթակներում ֆորումներում գազան քննարկումներ են գնում: Որոնողական համակարգերում նույնպես «ճնշումներ են» Call of Duty սիրահարների կողմից: Խաղը դուրս գալուն պես, համաձայն Google-ի տվյալների, ամենաշատը փնտրել են բրիտանացիները: Բայց սա դոգմատիկ չէ, օրինակ, ըստ հարցումների՝ իտալացիների միայն 4%-ն էր սպասում Call of Duty Infinite Warfare-ին նոյեմբերին սպասվող խաղերի ցանկից: Դեռ մոտավորապես մեկ շաբաթ է, ինչ էս խաղը հասանելի է ու ավելի հետաքրքիր ցուցանիշներ կունենաք երևի ամսվա վերջում:

Ինչի՞ եմ էս խաղը միշտ առանձնացնում: Call of Duty-ն արդեն վաղուց խաղից վերածվելա շատ հետաքրքիր ֆիլմի: Հետաքրքիր սցենարով գրաֆիկայով ու ամենակարևորը, որ ստեղծողները նենց են անում, որ դու քեզ էտ ֆիլմի գլխավոր դերերում զգաս: Մեծ հաշվով՝ բոլոր խաղերն էլ տենց են, բայց Call of Duty-ն ավելի լավա ստանում դա, իմ կարծիքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել