«Ավելի լավ է կանխել, քան բուժել»,- ասում են բժիշկները: Նույն մեթոդով պետք է վարվել համակարգչի հետ: Անտարբեր վերաբերմունքը հանգեցնում է գումարի և ինֆորմացիայի անցանկալի կորստի, որոնք հաճախ ուղիղ համեմատական են:
Նախ սկսենք նրանից, թե ինչպես պետք է միացնել համակարգիչը էլեկտրական ցանցին:
Ճիշտ կլինի, եթե միացնենք (UPS)-ի, այսինքն՝ հոսանքի կարգավորիչի միջոցով: Այն վաճառվում է համակարգիչների ցանկացած խանութում:
(UPS)-ի բացակայության դեպքում խորհուրդ եմ տալիս միացնել հոսանքի կարգավորիչ և ապահովիչ ունեցող երկարացման լարի օգնությամբ: Համակարգիչը, այլ նաև մոնիտորը, որի շնորհիվ էլեկտրականության բացակայության դեպքում համակարգիչը կարող է աշխատել 10-20 րոպե և ավելին՝ կախված, թե ինչ (UPS) եք օգտագործում:
Եթե չեք ուզում, որ ձեր համակարգիչը լինի այսպիսին
ապա հաճախակի մաքրեք այն (մոտավորապես ամիսը մեկ անգամ), որպեսզի խուսափեք համակարգչի գերտաքացումից և դրան հետևող խնդիրներից: Մաքրել կարող եք փոշեկուլի օգնությամբ:
Մաքրման ընթացքում հնարավորինս մի դիպչեք միկրոսխեմաներին և լարերին:
Համակարգչի գերտաքացումը կանխելու համար անհրաժեշտ է հետևել նրա ջերմաստիճանին, որը կարելի է կատարել հատուկ ծրագրի օգնությամբ, օրինակ՝ SpeedFan ծրագրի:
Մաքրման կարիք ունի ոչ միայն համակարգիչը, այլ նաև օպերացիոն համակարգը:
Ծրագիրն ավելորդ «աղբից» մաքրելու համար կարող եք օգտագործել Ccleaner ծրագիրը, որի օգնությամբ հեշտությամբ կարող եք ազատվել ծրագրային աղբից և արագացնել համակարգչի աշխատանքը: Ի դեպ, ծրագրից կարող եք օգտվել ամեն օր:
Նյութի աղբյուր՝ http://www.narblog.ru/2013/02/blog-post_9227.html#.USsE2aL9bm5
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել