Պատերազմից հետո երևանյան հոսպիտալները լի էին վիրավորներով: Ժամանելով Երևան` Խաչատրյանը ցանկություն էր հայտնել համերգով հանդես գալ հոսպիտալներից մեկում: Կոմպոզիտորը երաժշտությունը մեջընդմիջում էր պատերազմի տարիներին երաժիշտների կյանքին վերաբերող հետաքրքիր պատմություններով: Հիշարժան է, հատկապես, հետևյալ դեպքը: Էվակուացիայի ժամանակ կայարաններից մեկում Խաչատրյանը, Օյստրախն ու Շոստակովիչը, բառիս բուն իմաստով, սոված էին մնացել: Ծանր վիճակից նրանց դուրս բերեց Օյստրախը` կատակով առաջարկելով տեղում համերգ տալ: Մտահղացումն հրապուրեց Շոստակովիչին ու Խաչատրյանին, և վերջիններս հաճույքով ընդունեցին առաջարկը:
Հանպատրաստից կայացած համերգի համար հիանալի երաժիշտները ճաշի արժանացան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: