Ժողովրդական ցասումը հասարակության երկունքի ցավն է...
Այդ ցասումն է ծնում հայրենիքի նվիրյալներ, այդ ցասումն է այն ընդերքը, որտեղ եփվում են նվիրյալ, հասարակության համար զոհաբերվելու պատրաստ ակտիվիստներ... Այդ երկունքը պետք է սրբորեն գուրգուրել...
Իսկ ի՞նչ է արվում հիմա... Տարիներ շարունակ իշխանությունները ջանք չեն խնայում հասարակական շարժումների ծավալումը թույլ չտալու համար... Այդ ջանքերը պետք է գործադրվեին պետական կառավարման սկզբմունքների բարելավման և կիրառման մեջ, որպեսզի հասարակության ընդվզումը, ցասումը, երկունքը հունավորվեր հասարակական համընդհանուր ստեղծարարական շարժման մեջ...
Մի՛ լռեցրեք երկունքի ճիչերը...
Մի՛ անպտղացրեք հասարակությանը...
Մի՛ կառուցեք չբեր հասարակություն...
Մի՛ զոմբիացրեք հասարակությանը...
Միշտ առավել դյուրին է հունավորել քաղաքացիական, ժողովրդավարական հասարակական շարժումները... Զոմբիական շարժումները կանգնեցնելն անհնար է... Զոմբիները արյան, վրեժի, հաշվեհարդարի կոդավորված մարտիկներ են... Հիշեք, թե ինչի բերեց Քադաֆիի, Ասադի և այլոց կողմից մասամբ զոմբիացված հասարակության ընդվզումը... Ավերածություններ, արյան գետեր...
Մենք դեռ ժամանակ ունենք...
Ամեն ինչ կորած չէ... Այսօրվա վրիպումը վաղը ճակատագրական կլինի... Հաշվի նստեք քաղաքացիական հասարակության հետ...
Մի՛ լռեցրեք հասարակության երկունքի ճիչերը...