ԱՄՆ նախագահական ընտրություններին տիեզերագնացը քվեարկել է տիեզերքիցBarometer.am-ը գրում է.

Ամերիկացի տիեզերագնաց Շեյն Կիմբրուգը ԱՄՆ նախագահական ընտրություններին քվեարկել է տիեզերքից։

Քիմբուրգը գտնվում է Միջազգային տիեզերակայանում։ Yahoo News-ի փոխանցմամբ, Կիմբուրգն իր ընտրությունն արել է ընտրություններից մի քանի օր առաջ։ 

ՆԱՍԱ-ի տիեզերագնացների համար, որոնք ընտրությունների օրը տիեզերքում են գտնվում, քվեարկության գործընթացը սկսվում է մեկ տարի առաջվանից։ Այդ ընթացքում նրանք կարող են որոշել, թե որ ընտրություններին են ցանկանում մասնակցել ու դրա համար քվեարկության հատուկ թերթիկ ստանալ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել