Image resultԻրանի նորագույն ժամանակների պատմության մեջ չեմ կարողանում մտաբերել մի ժամանակաշրջան, երբ իրանական ազդեցությունը Մերձավոր Արևելքում լիներ այսչափ զգալի:

Եթե միայն թվարկենք Իրանի արբանյակներին և իրանամետ ուժերին, ապա կստացվի բավական պատկառելի մի ցուցակ. Լիբանանում՝ նախագահ Միշել Աուն, «Հիզբալլահ» և համակիրների հոծ բանակ՝ շիաների և քրիստոնյաների շրջանում, Սիրիայում՝ նախագահ Բաշար ալ-Ասադ և համակիրների հոծ բանակ կրկին շիաների և քրիստոնյաների, մասնակիորեն նաև քրդերի շրջանում, Իրաքում՝ շիայական մեծամասնություն և համակիրների հոծ բանակ թալաբանիամետ քրդերի, ինչպես նաև ոչ սուննիական գրեթե բոլոր էթնիկ-դավանական խմբերի շրջանում, Եմենում՝ իշխանությունը փաստացի վերահսկող հութիներ, Բահրեյնում՝ իրանամետ շիայական մեծամասնություն, Աֆղանստանում՝ շիայական փոքրամասնություն և պարսկալեզու գրեթե բոլոր էթնիկական խմբերը, Ադրբեջանում՝ շիա հավատացյալներ և իրանալեզու էթնիկական խմբեր, Թուրքիայում՝ համակիր ալևիական որոշ խմբեր, Սաուդյան Արաբիայում՝ շիայական փոքրամասնություն:

Այս ամենը հաշվի առնելով՝ Մերձավոր Արևելքում չկա որևէ այլ երկիր, որն ուղղակիորեն, արբանյակների կամ համակիրների միջոցով ի վիճակի լինի նման ահռելի ներկայություն ապահովել Լիբանանից և Սիրիայից մինչև Աֆղանստան և Եմեն, ինչն Իրանը վերածում է եզակի մերձավորարևելյան պետության կամ տարածաշրջանային իրական գերտերության, գերտերություն, որը բարեկամաբար է տրամադրված մեր երկրի հանդեպ և իր միակ քրիստոնյա հարևան Հայաստանի հետ հարաբերությունները համարում է բացառիկ և նաև այլոց համար ընդօրինակման արժանի:

#մերհարևանԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել