«Սասնա Ծռեր» խմբի անդամներից մեկի ոտքը կտրելու մասին լուրերը գրեթե մեկը մեկին կրկնում են Պավլիկ Մանուկյանի ոտքը կտրելու մասին լուրերը:
Ինչևէ, երիտասարդ տղա է, Աստված չանի՝ ոտքը կտրեն, ու վստահ եմ՝ բժիշկներն ամեն ինչ անում են, որ բանը դրան չհասնի: Վերջերս մեկ պահանջ լսեցի, որ ոտքը չպետք է կտրվի, պետք է բուժվի:
Նորից կրկնեմ, Աստված չանի՝ ոտքը կտրեն, բայց եթե բուժման միակ տարբերակը դա լինի, տիկնա՛յք և պարոնա՛յք, ձեր ոչ մի հանրահավաք չի կարող փրկել Հովհաննեսին՝ բացի բժիշկների համապատասխան գործողություններից:
Եթե ցանկանային ինչ-որ մեկին վնասել, մինչև հիմա գոնե մեկ-երկու վիրահատություն անհաջող անցած կլիներ, անիմաստ էքշնները չսիրեցի:
Առողջություն բոլորին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/952636738175008
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել