Եթե կոպի վրա ակնագարիկ (տիկնակլունձ) է դուրս տվել, պետք չէ սպասել, որ այն ահռելի չափսերի հասնի, այլ, ընդհակառակը, բուժումը պետք է անել հենց սկզբի րոպեներից:

Պայքարեք դրա դեմ բնական միջոցներով` կարտոֆիլի, ձվի և վարունգի օգնությամբ:

Եթե ընտրում ենք կարտոֆիլը, նախ պետք է այն լավ լվանալ, ապա մաքրել և շերտատել և մեկ կտորը դնել անմիջապես ակնագարիկի (աչքի գարի, գարուկ) վրա:

Կարտոֆիլը կարելի է նաև աղալ և մարլայով փաթաթած դնել աչքի բորբոքված մասին:

Այն վերացնում է ցավը:

Տնական մյուս միջոցը ձվի հում սպիտակուցն է:

воспаление на веке

Այն պետք է լցնել մաքուր բամբակե կտորի վրա և դնել աչքին, 20 րոպե թողնելուց հետո վերցնել և լվանալ դեմքը:

Նույնը կարելի է անել նաև լավ եփած ձվով:

Նույն արդյունքը կստանաք նաև վարունգ օգտագործելով:

покраснел глаз

K, C, B1 վիտամինների և կալիումի պարունակության շնորհիվ թարմ կտրատած վարունգը կարող է հանգստացնել աչքի բորբոքվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել