Ասում եք՝ խնայման և գոտիները ձգելու բյուջե՞: Լավ, մի քանի ուշագրավ ծախսային հոդված 2017-ի պետբյուջեի նախագծից.
-ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը՝ համերգների, փառատոների և այլ միջոցառումների իրականացում՝ 164 մլն դրամ.
- Կենտրոնական բանկին՝ տնտեսական նյութեր և արագամաշ առարկաներ՝ 114,4 մլն դրամ, ամսագրերի և թերթերի բաժանորդագրություն՝ 10 մլն դրամ, լրատվական գործակալությունների նյութերի ձեռքբերում՝ 6,5 մլն դրամ
- Արդարադատության նախարարությանը՝ թարգմանչական ծառայություններ՝ 217,4 մլն դրամ.
- Կառավարության աշխատակազմին՝ անհրաժեշտ սպասարկման ծառայությունների տրամադրում՝ 254,1 մլն դրամ.
- Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ին՝ 392,4 մլն դրամ.
- «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագիր՝ 717 մլն դրամ.
Եվ այլն, և այլն, և այլն...