Panorama.am-ը գրում է.

Հարցում. 

Հասարակական կարգի՝ ոստիկանության կողմից պահպանումը ակնհայտ է լինում առավելապես  երթերի ու ցույցերի ժամանակ։ Այդ դեպքերում քիչ չեն նաև ոստիկանությունից  դժգոհողների թիվը։

Սակայն կա ևս մի դեպք, երբ մարդիկ սկսում են դժգոհել  ոստիկանությունից՝ նույնիսկ  իրենց տներում նստած։ Դա ուշ ժամերին Երևանում հրավառությունների ժամանակ է։ Սոցցանցերը այդ պահերին ու դրա հաջորդ օրը լցվում են հրավառություն անողների «շնորհավորանքներով», ապա՝ այս հարցում ցուցաբերած ոստիկանության մշտական անգործությունից։

Օրինակ այսպիսի գրառում. «Բայց լավ կլիներ լրագրողները, օրինակ, հարցնեին ոստիկանությանը, կոնկրետ հոկտեմբերի 13-14 գիշերը Երեւանի կենտրոնական հատվածում ժամը 12-ին ով եւ ինչ իրավունքով էր սալյուտում»։

Ոստիկանական կայքում բավական շատ են անգամ ամենամանր գողությունների կամ դրանց մասին հայտարարությունների մասին լուրերը, բայց երբևէ (կուղղեք ձեր պատասխանով, եթե այդպես չէ) չհանդիպեցինք որևէ հաղորդում այն մասին, որ հասարակական անդորրը խանգարելու համար հրավառություն կազմակերպող է տուգանվել։

Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը, իսկ ավելի շատ՝ սպասում ենք գործնական քայլերի։

Ուզում եմ նկատել նաև. որ մանավանդ ապրիլյան պատերազմից ու հուլիսի դեպքերից հետո քաղաքացիները  շատ զգայուն են դարձել ամեն տեսակ պայթյունների ու հրավառությունների նկատմամբ՝ չհասկանալով դրանց ծագումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել