Հենրիխ Մխիթարյանի (12.000 $) և Արթուր Աբրահամի (20.000 $) ժամացույցները (լուսանկարներ)Armsport.am-ը գրում է.

TourBillon ընկերությունը ներկայացրել է աշխարհի հայտնիների ընտրած ձեռքի ժամացույցների ուշագրավ նմուշները:

Ցանկում է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրա ընտրած ժամացույցը «Bovet» ապրանքանիշի է. արժեքը՝ 12.000 դոլար:

Ցուցակում է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ում ընտրած «Hublot» ժամացույցը 20.000 դոլար է:

Համեմատության համար նշենք, որ Դևիդ Բեքհեմի ձեռքի «Breitling» ժամացույցի գինը 17.000 դոլար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել