Քադիրովն Էրդողանին խնդրել է արտահանձնել Թուրքիայում ձերբակալված 3 գրոհայինիAysor.am-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալվել է  ահաբեկիչների 3 պարագլուխ, որոնք գործել են Չեչնիայի Հանրապետությունում, հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` ձերբակալվածներն են Մահրան Սաիդովը, Ասլանբեկ Վադալովը և Թարխան Գազիևը:

«Նրանք Չեչնիայում գործող ահաբեկիչների ղեկավարներն են: Կան փաստեր, որ նրանցից յուրաքանչյուրը մի քանի ահաբեկչական գործողություններ, զինվորականների, ոստիկանության աշխատակիցների ու քաղաքացիական անձանց սպանություններ է կազմակերպել և իրականացրել: Եվ այդ ամենն ուղեկցվել է հատուկ դաժանությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Կադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին խնդրել է արտահանձնել գրոհայիններին:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել