bn-qq091_indpol_m_20161104064412Դելիում շաբաթ օրն ավելի քան 1700 տարրական դպրոց է փակվել սմոգի պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Խոսքը 1747 դպրոցի մասին է, որտեղ սովորում է մոտ 900 հազար երեխա։

Որոշումն ընդունվել է ուրբաթ՝ կապված օդի խիստ աղտոտվածության հետ, որին բախվել են Դելիի բնակիչները։ Առավել ուժգին սմոգը դիտվում է առավոտյան ժամերին։

Դպրոցները կրկին կբացվեն երկուշաբթի, սակայն սեփական հայեցողությամբ դպրոցները կարող են այլ որոշում ընդունել։ Արգելված է բաց օդում որևէ միջոցառում անցկացնելը։

Վերջին օրերին Դելիում օդի որակը գնահատվում է «պոտենցիալ վտանգավոր» մակարդակի վրա, ինչը գլխավորապես կապված է հոկտեմբերի 29-30-ը Դիվալի հինդուսական տոնին հրավառությունների ու ճայթրուկների պայթեցման հետևանքների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել