Armsport.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` «Ֆեներբահչեի» հետ խաղում տեղի է ունեցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը դաշտ:

27-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 61-րդ րոպեին: «Կարմիր սատանաների» երկրպագուները գոհ են մնացել Մխիթարյանի գործողություններից:

@StatmanDave

«Մխիթարյանը երկու անգամ շրջանցել է մրցակցին, երկու արագացում ու 36 փոխանցում կատարել, հաղթել մենապայքարերի 67 տոկոսում: Կարգին ցուցանիշ է»:

@CoreyDinneen_26

«Մեկ փոխանցումից բացի Մխիթարյանը փայլում էր: Առաջ էր շարժվում ու փորձում պահեր ստեղծել: Նա պետք է մասնակցի հաջորդ խաղին»:

@arun92nair

«Մխիթարյանն այլ մակարդակի է, ամոթ իր թիմակիցներին, որոնք չէին աջակցում նրան»:

@jasont0298

«Հենրիխ Մխիթարյանը հիանալի խաղաց: Այո, նա մի քանի անգամ բաց թողեց գնդակը, սակայն նա դեռ պետք է վերգտնի իր խաղը երկու ամսվա բացակայությունից հետո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել